Անցեք հիմնական բովանդակությանը

Ի՞նչ է Էթերը (ETH):

Մեր թվային ապագայի արժույթը

Էթերը (ETH) թվային, գլոբալ հասանելիության արժույթ է:

Այն Էթերիում հավելվածների առաջնային արժույթն է:

Ընթացիկ ETH գինը (ԱՄՆ դոլար)

Բեռնվում է...
(Վերջին 24 ժամը)
Ստանալ ETH
Էթերի (ETH) գլիֆի առաջ հիացող մի խումբ մարդկանց պատկեր

Էթերիումը կրիպտոարժույթ է: Այն սակավաքանակ թվային փող է, որով, Բիթքոինի նման, համացանցում կարելի է վճարումներ անել: Եթե Դուք նոր եք կրիպտոաշխարհում, այստեղ կարող եք ծանոթանալ, թե ինչով է այն տարբերվում ավանդական արժույթներից:

👩‍💻

Այն իսկապես Ձերն է

Էթերը (ETH) Ձեզ հնարավորություն է տալիս լինել Ձեր սեփական բանկը: Դուք կարող եք վերահսկել Ձեր միջոցները, դրամապանակն օգտագործելով որպես սեփականության ապացույց: Չկա երրորդ կողմի առկայության կարիք:

🛡️

Ծածկագրությամբ ապահովված

Համացանցային դրամը գուցե նոր հասկացություն է, բայց այն ապահովված է վստահելի ծածկագրությամբ: Այն ապահովում է Ձեր դրամապանակը, դրա մեջ առկա Էթերը (ETH) և կատարված փոխանցումների ճշտությունը:

🤝

Առանց միջնորդ վճարումներ

Դուք կարող եք Էթերով (ETH) փոխանցում կատարել առանց որևէ միջնորդային ծառայության, ինչպես օրինակ բանկն է: Այն նման է կանխիկ գումարի առձեռն փոխանցման, բայց որը կարելի է անել օնլյան հարթակում ապահով կերպով, ցանկացած անձի հետ, ցանկացած վայրից, ցանկացած ժամի:

💸

Առանց կենտրոնացված վերահսկողության

Էթերը (ETH) ապակենտրոնացված և գլոբալ բնույթ ունի: Չկա որևէ ընկերություն կամ բանկ որը լիազորություն ունենա ավելի շատ Էթեր (ETH) արտադրելու, կամ այն օգտագործելու որևէ պայման փոխի:

📶

Հասանելի բոլորի համար

Ձեզ միայն հարկավոր է դրամապանակ և ինտերնետ կապ, Էթերով (ETH) վճարում ընդունելու համար: Այսպիսի վճարում ընդունելու համար Դուք կարիք չունեք ունենալ բանկային հաշիվ:

🍰

Տարբեր չափերով առկայություն

Էթերը (ETH) բաղկացած է զրոյից հետո 18 նիշից, այնպես որ պարտադիր չէ 1 ամբողջական Էթեր (ETH) գնել: Դուք կարող եք Էթերի (ETH) շատ փոքր չափաբաժիններ գնել՝ նույնիսկ 0,000000000000000001 Էթեր (ETH):

👋
Ցանկանու՞մ եք Էթերիում գնել Հեշտ է իրար հետ շփոթել Էթերիումն ու Էթերը (ETH): Էթերիումը բլոկչեյնն է, իսկ Էթերը (ETH) Էթերիումի առաջնային արժույթը: Դուք հավանաբար Փորձում եք Էթեր (ETH) գնել, ոչ թե Էթերիում: Ավելին Էթերիումի մասին.

Ի՞նչն է Էթերը (ETH) դարձնում յուրօրինակ

Էթերիումում կան շատ այլ կրիպտոարժույթներ, բայց կան գործառույթներ, որոնք հնարավոր է կատարել միայն Էթերով (ETH):

Էթերը (ETH) պատասխանատու է Էթերիումի բնականոն աշխատանքը ապահովելու համար

Էթեր (ETH) ուղարկելիս կամ Էթերիումի որևէ հավելվածից օգտվելիս, Էթերիումի հարթակը օգտագործելու համար որոշ քանակի Էթեր (ETH) եք վճարելու: Այդ վճարները ստանալու համար է բլոկ արտադրողը (անգլ. block producer) վերլուծում և հաստատում Ձեր կատարած գործողությունները:

Վավերացնողները (անգլ. validators) ստուգում և հաստատում են Էթերիում հարթակում տեղի ունեցող գործընթացները: Նրանցից պատահականության սկզբունքով ընտրվում են մի քանիսը փոխանցումների բլոկը առաջարկելու համար: Այն վավերացնողները, որ կատարում են այս աշխատանքը, բլոկի հաստատումից հետո պարգևատրվում են նոր արտադրված փոքր չափաքանակի Էթերներով (ETH):

Վավերացնողների կատարած աշխատանքը և նրանց կողմից ավանդ դրված կապիտալը երաշխավորում է Էթերիումի անվտանգ և կենտրոնացված վերահսկողությունից ազատ մնալը: Էթերը (ETH) սնուցում է Էթերիում հարթակը.

Երբ Ձեր Էթերը (ETH) ավանդ եք դնում, դրանով օժանդակում եք պահպանել Էթերիումի անվտանգությունը, դրա համար պարգևատրվելով: Այս համակարգում, սեփական Էթեր (ETH) կորցնելու վտանգը ետ է պահում չարամիտ կողմերին հարձակում գործելուց: Ավելին Սթեյքինգի (ավանդ դնելու, անգլ. staking) մասին

Էթերն (ETH) ընկած է Էթերիումի ֆինանսական համակարգի հիմքում

Չբավարարվելով վճարումների ավանդական համակարգով, Էթերիում համայնքը կառուցում է մի ամբողջ ֆինանսական համակարգ, որը գործում է առանց միջնորդի և հասանելի է բոլորին:

Դուք կարող եք Էթերը (ETH) որպես գրավ օգտագործելով, ստեղծել նոր տոկեններ: Դրա հետ մեկտեղ, կարող եք պարտքով վերցնել, պարտքով տալ և տոկոսներ կուտակել Էթերով (ETH) կամ Էթերով (ETH) արժևորված որևէ այլ տոկենով:

Էթերի (ETH) կիրառությունները օրեցօր ավելանում են

Քանի որ Էթերիումը ծրագրավորելի է, ծրագրավորողները կարող են Էթերն (ETH) օգտագործել բազմազան ձևերով:

2015 թվականին, Էթերով (ETH) հնարավոր միակ գործառույթը մեկ հասցեից մյուսին դրա որոշ չափի փոխանցումն էր: Այստեղ ներկայացված են մի քանի գործառույթներ, որոնք հասանելի են այսօր:

Ինչո՞վ է պայմանավորված Էթերի (ETH) արժեքը

Էթերի (ETH) արժեքը տարբեր կողմերի համար տարբեր բաներով է պայմանավորված:

Էթերիումի օգտատերերի համար, Էթերը (ETH) արժեքավոր է, քանի որ դրանով են կատարվում փոխանցումային վճարները(անգլ. transaction fees):

Ուրիշները դիտարկում են այն որպես միջոցների թվային պահուստ, քանի որ նոր Էթերի (ETH) արտադրությունը ժամանակի ընթացքում դանդաղում է:

Առավել վերջերս, Էթերը (ETH) ավելի արժեքավոր է դարձել Էթերիումում գործող ֆինանսական հավելվածների օգտատերերի համար, քանի որ նրանց հնարավորություն է տրվում կրիպտովարկերում գրավ դնել ունեցած Էթերը (ETH), կամ օգտագործել այն որպես վճարային միջոց:

Բնականաբար, շատերը դիտարկում են այն որպես ներդրում, Բիթքոինի կամ որևէ այլ արժույթի նման:

Էթերը (ETH) Էթերիումում եղած միակ կրիպտոարժույթը չէ

Ցանկացած մեկը կարող է ստեղծել նոր կրիպտոարժույթ և զբաղվել դրա առք ու վաճառքով Էթերիումի հարթակում: Այդ արժույթները կոչվում են «տոկեններ»: Որոշ մարդիկ արդեն հասցրել են տոկենիզացնել ավանդական արժույթներ, իրենց անշարժ գույքը, արվեստի գործերը և նույնիսկ իրենք իրենց:

Էթերիումը հազարավոր տոկենների բնօրանն է: Դրանցից որոշները ավելի արժեքավոր են քան մնացածը: Ծրագրավորողները անընդհատ ստեղծում են նոր տոկեններ, դրանցով բացայտելով նոր հնարավորություններ և բացելով նոր շուկաներ:

Ավելին տոկենների և նրանց կիրառության վերաբերյալ

Տոկենների տարածված տեսակներ

⚖️

Ստեյբլքոիներ

Տոկեններ, որոնց գները կրկնօրինակում են ավանդական արժույթների, ինչպես օրինակ դոլլարի գները: Սա լուծում է անկայուն գների խնդիրը, որն առկա է շատ կրիպտոարժույթների մոտ:

🗳️

Կառավարական տոկեններ

Տոկեններ, որոնք հանդիսանում են ապակենտրոնացված կազմակերպություններում քվեարկելու միավոր:

💩

Sh*t քոյներ

Քանի որ նոր տոկեն ստեղծելը հեշտ է, ցանկացած մարդ կարող է անել դա, ներառյալ չարամիտ նկատառումներով անձը: Միշտ ուսումնասիրեք այն տոկենը և դրա հիմքում ընկած նախագիծը, որի հետ ցանկանում եք գործ ունենալ:

🖼️

Կոլեկցիոն տոկեններ

Տոկեններ, որոնք հանդիսանում են խաղի միջի որևէ կոլլեկցիոն առարկա, թվային արվեստի մասունք կամ որևէ այլ յուրօրինակ ակտիվ: Հայտնի են որպես Անփոխարինելի տոկեններ (NFT):

Test your Ethereum knowledge

Loading...

Օգտակա՞ր էր այս էջը: